Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ

Նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ։

«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,– ասված է վարչապետի որոշման մեջ: