Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է Բաքվում. Factor

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախօրեին առևանգվել ու տարվել է Բաքու, հարցաքննվել է։ Նշվում է, որ այս մասին հայտնել է Հարությունյանի փաստաբան նշանակված Ալով Սաֆարալիևը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հարությունյանը հարցաքննվել է։ Միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Ես կպաշտպանեմ նրան Ադրբեջանի օրենքների, միջազգային կոնվենցիաների և իրավական էթիկայի պահանջներին համապատասխան, մի խոսքով՝ բարեխղճորեն կկատարեմ իմ մասնագիտական ​​պարտքը»,- ասել է փաստաբանը։ Ի դեպ, պաշտոնական Բաքուն Արայիկ Հարությունյանին ապօրինի ձերբակալելու մասին տեղեկություններ չի հաղորդել։

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքուն ապօրինի ձերբակալել էր նաև Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։