Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Բելլա Իսահակյանը:
Այս մասին տեղեկացնում է տուն-թանգարանի հաղորդագրությունը, որում մասնավորապես նշվում է.
«Բելլա Իսահակյանը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում սկսել է աշխատել 2005 թվականից՝ սկզբում որպես ավագ գիտաշխատող, այնուհետև որպես հանրահռչակման և ցուցահանդեսների կազմակերպման բաժնի վարիչ:
Թանգարանի աշխատակազմն ի սրտե շնորհավորում է սիրելի տնօրենին և ցանկանում նրան շարունակել զարգացնել և ծաղկեցնել մեծ վարպետի տունը, պահպանել և հանրահռչակել նրա թողած հարստագույն ժառանգությունը»: