ԵՊՀ-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան 3 տուժած և 1 զոհ. ԱՆ

Այսօր ԵՊՀ մասնաշենքերից մեկում տեղի ունեցած դեպքի հետևանքով կան տուժածներ:

Նախնական տվյալներով` երեք տուժած հոսպիտալացվել է: Ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն, այս պահին  տուժածները հետազոտվում են:Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նախնական տվյալներով կա մահվան դեպք:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: