Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը. Factor

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունն այն մասին, որ նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին սպասվում է սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Նման հանդիպում տեղի կունենա»,- ասել է նա Հաջիզադեն՝ մեկնաբանելով Երևանից ստացված հաղորդագրությունը։ Նա, սակայն, չի նշել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունենալու հանդիպումը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի կունենա երկու երկրների՝ ՀՀ կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը: