Պուտինը եւ Մակրոնը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Արծարծվել են երկկողմ համագործակցության առանձին հարցեր, այդ թվում՝ ահաբեկչության սպառնալիքին համատեղ դիմակայելու ոլորտում: Դրական գնահատական Է տրվել Ռուսաստանի պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների հետ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանենի բանակցություններին, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 11-12-ին Մոսկվայում»,-ասվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: