Արդյո՞ք Փաշինյան-Պուտին հանդիպում կլինի․ Պեսկովի պարզաբանումը

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպման պլաններ չկան, բայց գագաթնաժողովի շրջանակներում բոլորը կարող են միմյանց հետ շփվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Երկուշաբթի ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի 25-ին և համապատասխանաբար 26-ին: