Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանդիպումն է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ․ հայտնում են ԱԺ-ից։

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել են Ազգային ժողովի եւ Կառավարության համատեղ գործունեությանն ու ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր: