ՌԴ-ն ՀՀ ԱԳ նախարարին հրավիրել է Մոսկվա՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու համար․ Զախարովա

Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին մի քանի օր առաջ հրավիրել է Մոսկվա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը քննարկելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արարատ Միրզոյանին բազմիցս հրավեր է ուղարկվել Մոսկվա այցելելու ՝ խաղաղության պայմանագրի խնդիրների շուրջ խորհրդակցելու համար ՝ սկսած անցյալ տարվա սեպտեմբերից։ Ի թիվս այլ հարցերի, դա քննարկվել է տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ընթացքում։ Վերջին հրավերը Երևան է ուղարկվել ընդամենը մի քանի օր առաջ»,- ասել է Զախարովան։