Պապոյանը վերադարձրել է իրեն նվիրած «Door» հայկական կոնյակը, որի թույլատրելիության հետ կապված կասկած է ունեցել

2024 թվականի հունվարից արդեն գործում է «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված՝ հանրային ծառայողների ստացած նվերների ինստիտուտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները: Նշված փոփոխությունների համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել:

Օրենքի համաձայն՝ հանրային ծառայողին և հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է պաշտոնեական պարտականությունների հետ կապված որևէ նվեր ընդունել: Որպես Ազգային Ժողովի ֆինանասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ օրերս X ընկերության կողմից ստացել եմ «Door» հայկական կոնյակ, որը համարել եմ ոչ թույլատրելի և ԱԺ բարեվարքության հարցերով կազմակերպչի միջոցով վերադարձրել եմ նվիրատուին՝ իհարկե շնորհակալություն հայտնելով նվերի համար»։Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Հիշեցնենք, որ թույլատրելի են միայն օրենքով սահմանված չորս խումբ նվերները (արարողակարգային, պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերներ, կրթաթոշակ և այլն): Ըստ օրենքի գործող կարգավորումների՝ եթե պաշտոնատար անձն ստացել է նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես պաշտոնեական պարտականությունների հետ կապված, ապա պարտավոր է նվերի թույլատրելիության վերաբերյալ խորհրդատվական կարծիքի դիմել և խորհրդատվական կարծիքի համաձայն նվերը թույլատրելի չլինելու դեպքում այն վերադարձնել նվիրատուին կամ համարժեք հատուցում վճարել:

Օրենքի նշված կարգավորումներն ուժի մեջ մտնելուց հետո արդեն գրանցվել է դեպք, երբ պաշտոնատար անձը, ստանալով ոչ թույլատրելի նվեր, բարեվարքության հարցերով կազմակերպչի խորհրդատվական կարծիքի հիման վրա այն վերադարձրել է նվիրատուին: