ՊՆ-ում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և ԶԼՄ-ների համագործակցությանը վերաբերող հարցեր

Փետրվարի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՊՆ մամուլի քարտուղարի հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելու համար հավատարմագրված ԶԼՄ  ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում համառոտ անդրադարձ է  կատարվել 2023 թվականին պաշտպանության նախարարության և ԶԼՄ-ների համատեղ աշխատանքի արդյունքներին, քննարկվել են պաշտպանական գերատեսչության և ԶԼՄ-ների համագործակցությանը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացին ու 2024 թվականին նախատեսվող միջոցառումներին վերաբերող մի շարք հարցեր։

Հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին հանձնվել են հավատարմագրման անվանաքարտերը։