Մոսկվան համառորեն կբացատրի Երևանին իր ճշմարտացիությունը Ուկրաինայի հարցում․ Պեսկով. «Ազատություն»

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանը կշարունակի համառորեն բացատրել իր ճշմարտացիությունը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Ուկրաինայի պատերազմի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ, դա գաղտնիք չէ», – ասել է Պեսկովը։

«Հետևաբար, սա մեր հայ բարեկամների հայտնի դիրքորոշումն է, մենք համաձայն չենք նրանց հետ և համառորեն կշարունակենք բացատրել մեր իրավացիությունը», – ընդգծել է ՌԴ նախագահի խոսնակը։