Արցախում սեպտեմբերյան մարտական գործողությունների հետևանքով 181 զինծառայող ճանաչվել է զոհված, 11-ը՝ անհետ կորած. «Ազատություն»

181 զինծառայող զոհված է ճանաչվել և 11 զինծառայող համարվում է անհետ կորած՝ սեպտեմբերի 19-20 ը Արցախում ծավալված մարտական գործողությունների հետևանքով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից «Ազատության»-ը տեղեկացրին, որ արդեն հատուցում է տրամադրվել 12 շահառուների։

Վաղը ևս 52 շահառուներ կստանան 5 կամ 10 միլիոն դրամի միանվագ հատուցումներ, որից հետո իրենց հասանելիք ամսական վճարները։

Հիմնադրամից վստահեցնում են՝ դիմումները Պաշտպանության նախարարությունից ստանալուց հետո հնարավորինս արագ հատուցումներ կտրամադրեն ապահովագրության իրավունք ունեցող բոլոր շահառուներին։