Երևանը Մոսկվային տեղեկացրել է Զվարթնոց օդանավակայանում ՌԴ սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Հայաստանը տեղեկացրել է Ռուսաստանին՝ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու կապակցությամբ։     

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Պեսկովի խոսքերը։

«Իսկապես, գերատեսչական նամակ է եկել այդ կապակցությամբ, և հիմա գերատեսչությունների գծով շփումներ են իրականացվում։ Հիմա ավելին ասել չեմ կարող», – ասել է խոսնակը՝ հավելելով, որ շփումները բոլոր հնարավոր մակարդակներում կշարունակվեն։