Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Թբիլիսի կատարած այցի ընթացքում կարող էր հանձնարարականներ տալ աշնանը կայանալիք ընտրությունների անցկացման վերաբերյալ, հայտարարել է, որ Վրաստանին ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Վրաստանն անկախ պետություն է, և ոչ ոք չի կարող հանձնարարականներ տալ, այդ թվում՝ ոչ մի ընկեր և ոչ մի գործընկեր»,- հայտարարել է Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա Ստոլտենբերգից հանձնարարականներ ստացել է ընտրությունների վերաբերյալ:
Նրա խոսքով՝ Վրաստանը գործում է ոչ թե ըստ խնդիրների, այլ իր պետական շահերին համապատասխան:
«Ինչ վերաբերում է խորհուրդներին և առաջարկություններին, մենք պատրաստ ենք լսել և ամեն ինչ հաշվի առնել», – հավելել Է վարչապետը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մարտի 18-ին Վրաստանում էր: