Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռը անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում

Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռը  անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում
Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռը անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում

Երևան – Մոսկվա չվերթի ինքնաթիռը անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիում։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հաղորդգրությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հարգելի հետևորդներ,

«Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռը Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս ինքնաթիռի էլեկտրականության անսարքության պատճառով վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում: Ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել:

«Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների անվտանգ թռիչքը դեպի Մոսկվա։ Քննարկվում է նաև պահուստային օդանավի տրամադրումը»։