Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը:

Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 5.25 կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով ժամը 19:10–ին: