Քաղաքացու օրը տոնելու համար վարչապետի աշխատակազմը 27 միլիոն 777.600 դրամի պայմանագրեր է կնքել. Factor

Ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետությանում կնշվի Քաղաքացու օրը․ այն նշվում է ամեն տարի ապրիլի վերջին շաբաթ օրը։ Վարչապետի աշխատակազմն արդեն պատրաստվել է տոնին՝ տարբեր պայմանագրերով գնելով միջոցառումների կազմակերպման ծառայություններ:

Վարչապետի աշխատակազմից Factor.am-ի գրավոր հացմանն ի պատասխան տեղեկացրել են, որ Քաղաքացու օրը նշելու համար իշխանությունն արդեն իսկ 27 միլիոն 777.600 դրամի պայմանագրեր է կնքել։

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած պատասխանից պարզվում է, որ վարչապետի աշխատակազմը պայմանագիր է կնքել «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ-ի հետ․ միջոցառումների կազմակերպման ծառայությունների գնման արժեքը կազմել է 19 միլիոն 500 հազար դրամ։

Իրավաբանական անձանց ռեգիստրի` e-register.am տվյալներով` «Գլոբալ Սուփորթ» ՍՊԸ ընկերությունը ստեղծվել է 2018 թվականին, ընկերության 100 տոկոս մասնաբաժինը պատկանում է Լևոն Ամիրզյանին: Մյուս ընկերությունը, որից վարչապետի աշխատակազմը Քաղաքացու օրը տոնելու համար միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար պայմանագիր է կնքել, «Բի թու ջի» ՍՊԸ-ն է։ Այս ընկերության հետ կնքված պայմանագիրը 8 միլիոն 277.600 դրամ արժողությամբ է։ Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի՝ 2023 թվականին Վաղարշապատում ստեղծված այս ընկերությունն ի սկզբանե գրանցված եղել է Անի Թորոսյանի անունով,ընկերության տնօրենն Ալիսա Աղաջանյանն է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 21-ին է կառավարությունը հավանություն տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել էր սահմանել Քաղաքացու օրը որպես նոր տոն: