Այսօր Ղազախստանում կկայանա Միրզոյան–Բայրամով հանդիպումը

Այսօր՝ մայիսի 10-ին, Ղազախստանում տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Մայիսի 10-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել էր ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։