Երեկվա բունտից հետո դատապարտյալները խաղաղվել են

Երեկվա բունտից հետո դատապարտյալները խաղաղվել են
Երեկվա բունտից հետո դատապարտյալները խաղաղվել են

Երեկ մամուլը գրեց, որ զանգվածային անկարգություններ են սկսվել ՀՀ մի շարք քրեակատարողական հիմնարկներում։

Ըստ հրապարակումների՝ պատճառը Արդարադատության նախարարության այն օրինագիծն է, համաձայն որի` քրեական պատասխանատվություն է նախատեսվում քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար։

Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը Factor.am-ին ասաց, որ ներկայում իրավիճակը գտնվում է նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Նախարարությունից, սակայն, չմեկնաբանեցին, թե արդյոք անհնազանդությունները կապվա՞ծ են օրինագծի հետ։