Գաղտնի զեկույց գոյություն ունի. Էդմոն Մարուքյան. Տեսանյութ

Ազգային ժողովի Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասել է, որ ծանոթացել է 2014 թվականին Հայաստանի իրավիճակի վերաբերյալ գրված գաղտնի զեկույցին:

Այդ զեկույցի գոյության մասին, հիշեցնենք, ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրանից հետո նախկին իշխանության  ներկայացուցիչները պնդում էին, որ վարչապետի նշած զեկույցը գոյություն չունի:

«Ես այսօր ծանոթացա դրան: Հաստատում և պնդում եմ, որ այդ զեկույցը գոյություն ունի: Այն մեր վիճակի մասին է դեռևս գրված 2014 թվականին, թե ինչպիսի իրավիճակում է Հայաստանը, որի մասին խոսեց վարչապետը և ինչ անելիքներ կան, որի մասին ամեն օր խոսում ենք և այդ անելիքներն անելու ենք, Հայաստանը տանելու ենք առաջ», – ասել է Մարուքյանը: