«Ես ասում եմ պաշտոնապես, որ այս ընթացքում չի եղել մի դեպք, որ Վանեցյանն ասի, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: Ինձ համար հասկանալի չէ, թե ինչի մասին է նա խոսում: Ես առաջին անգամ եմ լսում նման բան: Հրաժարականի պատճառը ես չուզեցի սուր փևակերպել, ասացի՝ փոխադարձ համաձայնությամբ: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել նրա հետ, որի արդյունքում ինքը դիմում է գրել: ԱԱԾ-ն այն ոլոտն է, որ հրապարակային պետք է քննարկե՞նք սա»,- այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարությանը:
Տեսանյութը՝ Factor.am-ի: