Արարատ Միրզոյանը Թուրքիայում երկկողմ հանդիպումներ կունենա

Ինչպես տեղեկացրել էինք, հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի երրորդ հանդիպմանը:

ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնում է, որ ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: