Պլանային ջրանջատում Արարատի մարզում փետրվարի 10/11-ին։ «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 10-ին ժամը 10:00-ից մինչև փետրվարի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի՝
- Դիմիտրով,
- Արաքսավան,
- Մասիս,
- Բուրաստան,
- Ազատավան,
- Բաղրամյան,
- Բերքանուշ,
- Դալար,
- Նշավան,
- Բյուրավան
- Մրգավան գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: