Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու դատավարության հերթական նիստը

Բաքվում ընթանում է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարության հերթական նիստը։  

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մարտի 11-ի նիստում ներկաները լսել են վկաներից մեկի ցուցմունքը։ 

Ռուբեն Վարդանյանը, որը փետրվարի 19-ից հացադուլ է սկսել՝ այդ եղանակով իր բողոքն արտահայտելով իր նկատմամբ անցկացվող շինծու դատավարության վերաբերյալ, նույնպես ներկա է նիստին։ 

Այնուհետև ընթերցվել է վկայի ցուցմունքը, որը նա տվել է Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայությունում նախաքննության ընթացքում։ Վկան հաստատել է այն։

Նշվում է, որ նիստը կշարունակվի ընդմիջումից հետո։