Իջևանում անցկացվել է Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին նվիրված ֆուտբոլային հուշամրցաշար

Իջևանում տեղի է ունեցել պատանիների ֆուտբոլային միջմարզային հուշամրցաշար, որը նվիրված էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոր՝ Վովա Փաշինյանի 85-ամյակին: Մրցաշարը կազմակերպվել էր ՀՖՖ անդամ «Նիկարմ» ՖԱ-ի նախաձեռնությամբ։

Մրցաշարի եզրափակիչ հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ ակումբի հրավերով։