ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի բոլոր 82 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։

Ընտրացուցակում ընդգրկված ընտրողների թիվը – 111 236, Քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թիվը – 47 443, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (Սարիկ Մինասյան) – 17 183, Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան) – 9 727, «Ապրելու երկիր» կուսակցություն – 1 694, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան) – 2 902, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 651, «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2 111, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1 406, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան) – 7 380, «Իմ հզոր համայնք» կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան) – 3 734, Անվավեր քվեաթերթիկների թիվը – 624, Անճշտությունների չափը – 945։ Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ։