VIVA ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի

VIVA-ի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով առանձին տեղանքներում առկա են դժվարություններ՝ տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված։ 

Այս մասին հաղորդագրություն է տարածել VIVA ընկերությունը՝ նշելով, որ արագ արձագանքման թիմը գործադրում է անհրաժեշտ միջոցներ` խնդիրը վերացնելու ուղղությամբ։ 

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ ցանցի աշխատանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն ռեժիմի: