Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության առիթով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա. «Ազատություն»

«Արյունահոսում էի, շատ, բազմաթիվ տեղերում հիմա մարմնիս վրա վնասվածքներ ունեմ». – լրագրող Հակոբ Կարապետյանն ահազանգում է՝ անցած ուրբաթ իրեն ծեծել են՝ Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին հրապարակավ քննադատելուց հետո։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։

Լրագրողը շաբաթներ առաջ անդրադարձել էր հանրային տրանսպորտում տոմս ունեցող ուղևորին անհիմն տուգանելու միջադեպին, որի մասին պատմել էր «Ազատություն»-ը։ Տարածելով նյութը՝ Կարապետյանը եզրահանգել էր, թե «նեղմիտ ու ոչ կոմպետենտ կառավարիչներ ունենալը սա է»։

Ասում է՝ այդ գրառումից հետո Ֆեյսբուքով իր հետ կապվել է քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, սկզբում` վիրավորել, հետո էլ անցել է հայհոյանքների. – «Արձագանքեցի և նաև համապատասխան ձևով հրավիրեցի ավելի բարեկիրթ գտնվել անծանոթ մարդկանց հետ շփվելիս: Ի պատասխան՝ ստացա արդեն հայհոյանքներ իմ ընտանիքի, իմ մերձավորների հասցեին և այլն, և բլոկ արեց մարդը»:

Կարապետյանը, ով այժմ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակն էր, դիմել է քաղաքապետարանի աշխատակազմին՝ հորդորելով կարգի հրավիրել իրենց աշխատակցին։ Ասում է, սակայն, դիմումն անարձագանք է մնացել։ Հետո գտել է պաշտոնյայի՝ Ավետ Բաբայանի կոնտակտներն ու զանգել նրան, ներողության փոխարեն քաղաքապետարանի աշխատակիցը, ասում է, շարունակել է հայհոյանքներն ու ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում