Բարձրաստիճան ոստիկանության պաշտոնյան պարտավոր է ունենալ կարծիք և նույնիսկ այն հրապարակել. Փաստաբան

Բարձրաստիճան ոստիկանության պաշտոնյան պարտավոր է ունենալ կարծիք և նույնիսկ այն հրապարակել. Փաստաբան
Բարձրաստիճան ոստիկանության պաշտոնյան պարտավոր է ունենալ կարծիք և նույնիսկ այն հրապարակել. Փաստաբան

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Լրատվամիջոցներից տեղեկացա, որ փոխոստիկանապես Հովհաննես Քոչարյանը ազատվել է աշխատանքից։ Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ Քոչարյանը քաղաքական հայտարարություն էր արել։ Թերևս քաղաքական հայտարարություն անելը դիտվում է այն, որ Քոչարյանն ասել էր, որ իր կարծիքով ոստիկանության պետի հաստիքը չպետք է լինի քաղաքական պաշտոն։

Նախ՝ բարձրաստիճան ոստիկանության պաշտոնյան ոչ միայն կարող է իր կարծիքը հայտնել իր գերատեսչության կառավարման պատկերացումների մասին, այլև պարտավոր է ունենալ կարծիք և նույնիսկ այն հրապարակել։ Եթե կարծիք ունենալը չի համընկել ինչ-որ մեկի կարծիքի հետ, դա անձին աշխատանքից ազատման հիմք չէ, իսկ «քաղաքական հայտարարություն» կոչվածը տվյալ դեպքում շահարկելը առնվազն անբարեխիղճ է։

Հ․Գ․Հովհ․Քոչարյանին հանդիպել եմ մի քանի քննարկումների ժամանակ, բավական կիրթ և գրագետ ոստիկանի տպավորություն էր թողել»: