Գերմանիայի Նեկկարգեմյունդ քաղաքի մոտակայքում անսովոր պատմություն է տեղի ունեցել։ Մյուկե անունով երեք տարեկան կովը, որը նախատեսված էր մորթի համար, փախել է ֆերմայից և մի քանի շաբաթ անցկացրել անտառում։ Ավելի ուշ տեղի հովիվը նկատել է, որ նա միացել է ոչխարների հոտին ու սկսել նրանց հետ ապրել։
Հովիվը պատմել է Rhein-Neckar-Zeitung թերթին, որ կովը շատ արագ հարմարվել է նոր միջավայրին․ «Նա մոտեցավ ոչխարներին, հոտոտեց նրանց, և, երևում է, իրեն այնտեղ ապահով էր զգում։ Շատ արագ դարձավ հոտի մի մասը, և ոչխարներն էլ նրա ներկայությունից չեն անհանգստանում»։
Երբ հոտը տեղափոխվել է մեկ այլ արոտավայր, կովին քնեցրել են և վերադարձրել տիրոջը, որը կրկին պատրաստվում էր նրան ուղարկել սպանդանոց։ Սակայն կենդանապաշտները միջամտել են։ Rüsselheim կենդանապահ կենտրոնը, որտեղ խնամվում է շուրջ երկու հազար կենդանի, սկսել է առցանց դրամահավաք՝ Մյուկեին փրկելու համար։ Մի քանի ժամվա ընթացքում Գերմանիայի բնակիչները նվիրաբերել են ավելի քան 5000 եվրո։
Ըստ նախաձեռնության կազմակերպիչների՝ կովը տեղափոխվելու է մեկ այլ ֆերմա, որտեղ կապահովեն նրա անվտանգ ու խաղաղ կյանքը՝ հոգալով պահպանման բոլոր ծախսերը։



















