Թրամփը Ուկրաինային վերջնաժամկետ է տվել խաղաղության պլանին համաձայնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային տրվել է վերջնաժամկետ՝ ընդունելու Վաշինգտոնի առաջարկած, 28 կետից բաղկացած խաղաղության պլանը։ Fox News-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ վերջնաժամկետը գործում է մինչև նոյեմբերի 27-ը։

«Ես շատ վերջնաժամկետներ եմ ունեցել, բայց եթե ամեն ինչ լավ է ընթանում, դրանք սովորաբար երկարացվում են։ Սակայն հինգշաբթի օրը վերջնաժամկետ է», – ասել է Թրամփը։

Պլանի բովանդակությունը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն մամուլում շրջանառվում է մի փաստաթուղթ, որը նախատեսում է Ուկրաինայի կողմից մի շարք զգայուն զիջումներ՝ Ռուսաստանի հետ խաղաղություն ձեռք բերելու նպատակով։