ԱՄՆ-ն փորձում է թուլացնել Եվրոպան. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ է ունեցել Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ հայտարարելով, որ Եվրոպան չի կարող ընդունել «ուժեղագույնի օրենքը» և դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից աճող կոշտ մրցակցությունը։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

«Եվրոպան չպետք է տատանվի իր շահերը պաշտպանելու գործում և կարող է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները», – ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ի քայլերի նպատակը Եվրոպան թուլացնելն ու ենթարկելն է։ Մակրոնը ընդգծել է, որ Եվրոպան պետք է լուծի իր հիմնական մարտահրավերները՝ խթանելով նորարարություններն ու մասնավոր ներդրումները տնտեսության հիմնական ոլորտներում։

Նա ելույթը սկսել է հետևյալ խոսքերով․ «Եկել է խաղաղության, կայունության և կանխատեսելիության ժամանակը», սակայն հավելել է, որ որոշ դեպքերում հակամարտությունները դարձել են նորմա։