TRIPP-ը խթանում է միջտարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը X-ում անդրադարձել է TRIPP նախաձեռնությանը՝ Սերբիայի հետ կարևոր միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում։

Հաջիևը Ադրբեջանն ու Սերբիան անվանել է ռազմավարական գործընկերներ և նշել, որ «միջին տերություններ» համարվող երկու երկրներն էլ կարևոր դեր ունեն միջտարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։

«Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում և Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում։ Զանգեզուրի միջանցքը կամ TRIPP նախաձեռնությունը նպաստավոր հնարավորություններ է ստեղծում Կասպից ծով-Կենտրոնական Ասիա և Բալկանյան տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման համար», – նշել է Հաջիևը։