Բաքվի դատարանի որոշումը օլիգարխ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ներկայացվում է ոչ միայն որպես արդարադատության իրականացում, այլև որպես ադրբեջանական կողմի ընկալմամբ՝ շուրջ 30 տարի տևած հակամարտության խորհրդանշական և տրամաբանական ավարտ, որը, նրանց գնահատմամբ, մեծ տառապանք է պատճառել ադրբեջանցի ժողովրդին։Այս մասին X-ում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Ադրբեջանը, ներկայացնելով հակամարտության ռազմական-քաղաքական լուծման իր մոդելը և նախաձեռնելով հետպատերազմյան խաղաղության օրակարգ, հայտարարել է նաև պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց պատասխանատվության ապահովման մասին, այդ թվում՝ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի և այլոց։



















