Մարտի 1-ից ԱՐՄԵԴ համակարգին միացել է 651 դեղատուն, որից 397-ը՝ մարզային

Male medicine doctor hands hold jar of pills and type something on laptop computer keyboard. Panacea and life save, prescribing treatment, legal drug store, take stock, consumption statistics concept

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգին մարտի 1-ից մինչև այսօր միացել է 651 դեղատուն (մասնաճյուղերը չհաշված), որից 397-ը՝ մարզային:

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից հայտնում են, որ ներկայումս  համակարգին, ընդհանուր առմամբ, միացած է  705 դեղատուն (մասնաճյուղերով՝ 1200): Սա կազմում է հանրապետությունում գործող դեղատնային ցանցի շուրջ  75 տոկոսը:

Նշվում է, որ ԱՐՄԵԴ համակարգը սպասարկող «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը շարունակում է ստանալ հայտեր մնացած դեղատներից և ապահովում է վերջիններիս միացումը համակարգին:  Ընկերությունը մշտապես կապ է պահպանում դեղատների հետ, այդ թվում՝ մարզային դեղատների հետ, հրատապ արձագանքում նրանց խնդիրներին:

Դեղատների համար ԱՐՄԵԴ համակարգին միացումն ու սպասարկումն անվճար է: