Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չհայտնեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորը ինքնաբացարկ չհայտնեց։ Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ մերժում է պաշտպանական կողմի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել՝ նրա կողմնակալ լինելու պատճառաբանությամբ: 

Աղբյուրը՝ Factor.am