Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանին 4-րդն է թիմային հաշվարկում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է 4-րդ տեղը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի մամուլի ծառայությունը, պատմության մեջ առաջին անգամ հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 մեդալ։

Ոսկե մեդալակիր է դարձել Մալխաս Ամոյանը, փոխչեմպիոն՝ Սուրեն Աղաջանյանը, իսկ բրոնզե մեդալներ են նվաճել Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը։