Ռոսսելխոզնադզորը հայտարարել է, որ մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է սահմանում Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ։ Որոշումը պայմանավորված է բուսասանիտարական խախտումների արձանագրված դեպքերով և կգործի մինչև հայկական ջերմոցային տնտեսություններում ստուգումների ավարտը։Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Ռուսական կողմի տվյալներով՝ ներմուծված ծաղկային արտադրանքում շարունակվում են կարանտինային խախտումների դեպքերը՝ չնայած հայկական կողմի ներկայացրած երաշխիքներին։ Այդ նպատակով նախատեսվում են նաև ստուգումներ Հայաստանում գործող բուսաբուծական ձեռնարկություններում՝ ռուսական շուկա մատակարարվող արտադրանքի ծագումն ու անվտանգությունը գնահատելու համար։
Գերատեսչության տվյալներով ՝ ներմուծված 96,2 մլն միավոր ծաղկային արտադրանքում արձանագրվել է 135 խախտում, ինչը կազմում է 2025 թվականին հայտնաբերված բոլոր խախտումների 77 տոկոսը։



















