«Թքել եմ նման «օրենքների» վրա». Ռոբերտ Մելքոնյան

«Թքել եմ նման «օրենքների» վրա». Ռոբերտ Մելքոնյան
«Թքել եմ նման «օրենքների» վրա». Ռոբերտ Մելքոնյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը շարունակում է ակտիվություն պահպանել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: Ռոբերտ Մելքոնյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:

«Պետական պաշտոնյաներին, պատգամավորներին, քաղաքական գործիչներին, շոուբիզնեսի, մարզական աշխարհի աստղերին մենք ենք փչացնում, երես տալիս մեծամտացնում… Նրանց այդ պաշտոնից, ունեցած դիրքից, կողքից օգտվելու ակնկալիքներով, շահերով բնականաբար քսմսվում ենք, գովաբանում, զանազան ձևերով` օճառված կամ կոշտ, կոպիտ կամ մեղմ «քամակ մտնում»…

«Ռոբինզոն Կրուզոյի» Ուրբաթի Բենամուկիին հիշո՞ւմ եք… Նրանցից սարքում ենք «բենամուկիներ» և բոլորս ասում` «Օ~,Օ~,Օ~»…

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են նշված մարդկանց նայում ենթակաները, բարեկամները, համակիրները…

Կեղծավոր, ցուցադրական կամ անկեղծ հիացմունքի ինչ հայացքով, ինչ «նվիրումով» են նայում, կարծես այդ պահին ուզում են հալվել «զգացմունքների գերխտությունից»…

Եւ նրանք ուռում են, փքվում, պայթում, հաճույք ստանում ինքնաբավությունւց, մեծամտանում, լկտիանում…Ու սկսում բոլորին վերևից նայել, արհամարհանքով նայել…Մոռանում, որ մենք ենք իրենց «բենամուկի» սարքել կամ դարձել են ինքնաբերաբար, կամ պատահաբար, կամ մի մեծ Բենամուկիի կամքով:

Սակայն, հենց այդ մարդիկ պաշտոնազրկվում են կամ այլևս աստղը առաջվա նման չի փայլում, բոլորը գրեթե մոռանում են նրանց: Առաջինը մոռանում են կամ քար են նետում նրանք, ովքեր շատ են օգտվել նրանցից, ովքեր շատ են կեղծավոր ժպիտներ պարգևել, ովքեր շատ են «քամակ մտել»…

Ո՞ւր են «Լևոն նախագահ» գոռացողներից շատ-շատերը, նրանցից շատերը հեռացան ու արագ մոռացան…Րաֆֆիին բարևելուց հետո մի քանի օր ձեռքերը չլվացողները հիմա նույն ձեռքը խարտոցով մաքրում են, որպեսզի շուտ մոռանան նրան: Ո՞ւր են Քոչարյանի օրոք հարստացած, հազար կուսակցություն ու դեմք փոխածները, հիշո՞ւմ են նրան…

Իհարկե ոչ…Հիմա կասեք դե կյանքի օրենքն է այդպես: Թքել եմ նման «օրենքների» վրա, դա կյանքի օրենք չի, դա դուրս պրծուկների օրենքն է` նրանց բնավորության կեղտոտ գիծը…

Իսկական կյանքի օրենքը հավատարմությունն է, նվիրվածությունը, սերը, ազնվությունը հարաբերություններում… Ոչ թե միայն վերելքի այլ նաև վայրեջքի ժամանակ կողքը կանգնելու , դժվարությունը, հոգսը, բեռը կիսելու ունակությունը…

Թե չէ ամեն շուն էլ պաշտոնյայի ոտքի տակ կշնթռի…»

© Medialab.am