Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 12-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ընտրական հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները շարունակվում են։
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների գործունեությունը չի սահմանափակվում միայն ընտրության օրով, և ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է օպերատիվ-հետախուզական միջոցառումները՝ ընտրողների ազատ կամարտահայտությանը խոչընդոտած կամ դրա վրա ազդեցություն գործադրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Նախարարը նշել է, որ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և առկա բավարար հիմքերի դեպքում հնարավոր են նոր ձերբակալություններ։



















