ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունները Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցվող փաստաթղթի վերաբերյալ կեղծ են և որևէ առնչություն չունեն իրականության հետ։
«Նրանց ասած ամեն ինչ, այդ թվում՝ գործարքի մասին նրանց թույլ և անմիտ պնդումները, իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Նրանք չափազանց անազնիվ մարդիկ են, որպեսզի նրանց հետ գործ ունենանք։ Անհնար է նրանց հետ ազնիվ գործարք կնքել»,- սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
«Բացարձակ անընդունելի է այն, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան։ Նրանք պետք է շտապ փոխեն իրենց վարքագիծը»,- նշել է Թրամփը։



















