Պուշկինի թունելը ժամանակավորապես հոսանքազրկվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 11:00 – ից մինչև 17:00, Պուշկինի թունելը հոսանքազրկվելու է էլեկտրականության մատակարարման համակարգում վթարի պատճառով։

Իրականացվելու են էլեկտրամատակարարման համակարգի վերականգնման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում են տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները։