«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է. ՔԿ

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանն ու տնօրեն Արթուր Դալլաքյանը ձերբակալվել էին՝  առանձնապես խոշոր չափերով՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու առերևույթ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Քննչական կոմիտեից 1lurer.am-ին հայտնեցին, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին գլխավոր տնօրենը կալանավորվել է 2 ամսով։