Ալիևը հետմահու պարգևատրել է Հայսատանի դեմ պատերազմում զոհված սահմանապահներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում զոհված մի շարք սահմանապահների հետմահու պարգևատրման մասին։

«Պետական սահմանապահ ծառայության մի շարք զինծառայողներ և գերատեսչության մեկ քաղաքացիական աշխատակից, որոնք զոհվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և պետական սահմանի պահպանության ընթացքում, պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայության» շքանշաններով»,- նշված է Ալիևի հրամանագրում։