Գյումրի-Մոսկվա ավիաչվերթը հետաձգվել է անվտանգության սահմանափակումների պատճառով

Գյումրիից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան նախատեսված ավիաչվերթը հետաձգվել է քաղաքում գործող անվտանգության սահմանափակումների պատճառով։ Տեղեկությունը հրապարակված է օդանավակայանի առցանց ցուցատախտակում։

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռի մեկնումը հետաձգվել է 4 ժամ 20 րոպեով։ Թռիչքի նախատեսված ժամը 07:00-ի փոխարեն դարձել է 11:20։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ Ուկրաինայի կողմից անօդաչու թռչող սարքերի լայնածավալ հարձակում է իրականացվել։