Եվրոպայում այս ամռանը գրանցված ռեկորդային շոգերի հետևանքով առնվազն 35 հազար ավելցուկային մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ նշելով, որ տվյալներն ընդգրկում են մայրցամաքի միայն մի մասի վիճակագրությունը, ուստի վերջնական թիվը կարող է աճել։
Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում՝ շուրջ 14 հազար մահ, Ֆրանսիայում՝ մոտ 7300, իսկ Իսպանիայում՝ շուրջ 5 հազար։ Մեծ Բրիտանիայում շոգի հետ կապված մահերի թիվը կազմել է մոտ 2877։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վերջին երկու տասնամյակում Եվրոպայում ծայրահեղ շոգի հետևանքով մահացությունն աճել է ավելի քան 30 տոկոսով։
2026 թվականի օգոստոսի 25-ի դրությամբ ԵՄ երկրներում անտառային հրդեհների հետևանքով այրվել է ավելի քան 626 հազար հեկտար տարածք։



















