Հայաստանը մեկ շնչի հաշվով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր է. անցումային շրջանից հետո չի օգտվի «GSP+»-ից

Հայաստանը Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ դասակարգվել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն ՀՆԱ մեկ շնչի հաշվով,  որի արդյունքում տրված մեկ տարի անցումային շրջանի ավարտից հետո այլևս չի կարողանա օգտվել ԵՄ երկրներ ներմուծման  մաքսային արտոնությունների համակարգից՝ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ»-ից («GSP+»): «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին մանրամասներ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Արտոնությունների ընդհանրացված համակարգը (GSP) մաքսային արտոնությունների համակարգ է, որը զարգացող երկրների արտահանողներին հնարավորություն է տալիս իրենց երկրի ծագում ունեցող արտադրանքը ԵՄ արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով։  

Հայաստանն օգտվում է Միացյալ Նահանգների, Կանադայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Ճապոնիայի GSP-ից, ինչպես նաև ԵՄ-ի GSP+ համակարգից՝ ապրանքների արտոնյալ մուտք ունենալով ԵՄ շուկա: Այսինքն՝ 6200-ից ավելի հայկական ծագման ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ դրանք հիմնականում թեթև արդյունաբերական ապրանքներն են, հանքահումքային ապրանքները՝ հանածոները, ինչպես նաև ալկոհոլային խմիչքները, պահածոները, չորացրած միրգը և բանջարեղենը:

Կան ապրանքատեսակներ, որոնք ԵՄ շուկայի համար զգայուն են, այդ դեպքում շուկա ներմուծելու համար երկիրը պետք է հատուկ թույլտվություն ստանա: 2005-ին Հայաստանը և 5 ընկերություն կենդանի խեցգետնի ներմուծման մասով արտոնություն են ստացել: Վերջին 15 տարվա մեջ նոր ընկերություն չի գրանցվել, որը թույլտվություն կստանար արտահանում անել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում