Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահին

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ԿԿՀ նախագահ է ընտրել ԼՀԿ կողմից առաջադրված և ԱԺ կողմից ԿԿՀ անդամ ընտրված Հայկուհի Հարությունյանին։ Շնորհավորում և հաջողություններ եմ մաղթում ԿԿՀ նախագահին և անդամներին։

Հիշեցնեմ՝ վերջերս ԱԺ-ում ընդունված մի շարք օրենքներով ինքնավար մարմիններում անդամության թեկնածուներ առաջադրելու քվոտա էր ամրագրվել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների համար (Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, Հանրային ծառայությունները կարգավորող մարմին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում)։

Տարեսկզբին ԱԺ կառավարող մեծամասնությունը ընդդիմության թեկնածուներին էր սատարել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի թե՛ նախագահի և թե՛ տեղակալի պաշտոններում (նախագահ էր ընտրվել Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ից, տեղակալ՝ Անի Սամսոնյանը ԼՀԿ-ից)։

Ի թիվս բազմաթիվ այլ արմատական ժողովրդավարական փոփոխությունների՝ մենք չենք շեղվելու նաև պետական կառավարման համակարգում և հատկապես մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և վերահսկողական օղակներում ընդդիմության դերակատարման բարձրացման ճանապարհից»: