Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ

Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ
Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ

Երևանը կունենա անտառապատ տարածքների ոռոգման կաթիլային համակարգ։ Կառավարության այսօրվա նիստում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց համապատասխան որոշման նախագիծը։

Նախագծով առաջարկվում է 6 մլն դրամ փոխանցել անտառային կոմիտեից «Հայանռատ» ՊՈԱԿ–ին։ Գումարը կուղղվի Նորքի անտառներում կաթիլային ոռոգման համակարգ ներդնելու համար անհրաժեշտ նախագծա–նախահաշվային աշխատանքներ իրականացնելու համար։

Էրիկ Գրիգորյանը հայտնեց, որ Նորքի անտառներում, կախված հողերի որակից ու տարածքի թեքությունից, վերարտադրողականությունը չափազանց ցածր է, և կաթիլային համակարգի ներդրման արդյունքում անտառվերականգնման աշխատանքներն այս տարածքում ավելի արդյունավետ կլինեն։

Շրջակա միջավայրի նախարարը հավելեց նաև, որ նույնիսկ սեփականաշնորհված հատվածներում սահմանվելու է կանաչապատման նվազագույն ցուցանիշ, որը սեփականատերերը ստիպված կլինեն ապահովել։

Այս մասին տեղեկացնում է նախարարության հաղորդագրությունը։